‘
Գերմանիայի և ԱՄՆ հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը, որը 2016 թվականից աշխատանք չունի, կարող է գլխավորել Ճապոնիայի հավաքականը հաղորդում է ESPN-ը։
Աշխարհի առաջնությունում Ճապոնիայի ընտրանին հասավ մինչև 1/8 եզրափակիչ, որտեղ պարտվեց Բելգիային ու թողեց պայքարը:
Աղբյուրի տեղեկության համաձայն ճապոնացիների գլխավոր մարզիչ Ակիրա Նիշինոն այդ պաշտոնում նշանակված էր մինչև Մունդիալի ավարտը և մոտ օրերս պաշտոնաթող կլինի։ Ճապոնական ֆուտբոլային ասոցիացիան արդեն սկսել է բանակցել Կլինսմանի հետ և պատրաստ է նրան տարեկան 2 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել։
2019 թվականի հունվարին Ճապոնիայի հավաքականը պետք է հանդես գա Ասիայի գավաթի խաղարկությունում, ուստի Ասոցիացիայում հնարավորինս շուտ լուծել գլխավոր մարզչի հարցը։
‘