‘Հայտնի է դարձել 2012թ. լավագույն լուսանկարը (լուսանկար)’

1104

Շվեդ լուսանկարիչ Փոլ Հանսենն արժանացել է World Press Photo-2013 մրցույթի գլխավոր մրցանակին՝ սպանված պաղեստինցի երեխաներին պատկերող իր լուսանկարի համար: Լուսանկարում պատկերված է Գազայի փողոցով ընթացող տղամարդկանց թափոր, որոնք ձեռքերի վրա կրում են զոհված երեխաների՝ քույր ու եղբոր պատանված դիակները: Լուսանկարն արվել է 2012 թ. նոյեմբերին, Իսրայելի զինվորականների կողմից Գազան ռմբակոծելուց հետո: Հանսենի լուսանկարը հրապարակվել է շվեդական Dagens Nyheter թերթում: Մրցույթի հանձնաժողովի անդամներից մեկը հաղթողին հայտարարելիս նշել է, թե այդ լուսանկարի ուժն այն է, որ «հակադրում է մեծահասակների վիշտն ու զայրույթը՝ երեխաների անմեղությանը», հաղորդում է lenta.ru-ն:

Ընդհանուր առմամբ՝ մրցանակների են արժանացել 32 երկրների 54 լուսանկարիչներ:

2012 թ. գլխավոր մրցանակի էր արժանացել իսպանացի լուսանկարիչ Սամյուել Արանդեն՝ այն լուսանկարի համար, որտեղ փարաջա հագած կինը գրկել էր վիրավոր հարազատին:

\"\"

 

Նախորդ հոդվածը‘Երևանում բացվեց «Elite Plaza» բիզնես կենտրոնը (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Հետևելու եմ թե ակումբներին, թե առանձին ֆուտբոլիստների, նաև Ժորա Հովհաննիսյանի խաղին’