‘
Եվրոպայի առաջնության եզրափակիչ՝ Պորտուգալիա-Ֆրանսիա հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել անգիլացի Մարկ Կլատենբուրգը. այս մասին հաղորդում է «Sky Sports»-ը։ Հիշեցնենք, որ հանդիպումը կայանալու է հուլիսի 10-ին, «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։
Կլատենբուրգն ի սկզբանե ամենամեծ շանսերն է ունեցել դատելու եզրափակիչը։ Նա այդ հնարավորությունից կզրկվեր միայն այն դեպքում, եթե Ուելսի հավաքականը դուրս գար եզրափակիչ։ Այդ դեպքում չեզոքությունը պահպանելու համար եզրափակիչը կսպասարկեր հունգարացի Վիկտոր Կաշաին։
‘