Հունգարիայի հավաքականը 3-րդ անգամ անընդմեջ դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ՝ ժամանակից շուտ դուրս գալով Գերմանիայում կայանալիք մրցաշար։
Մարկո Ռոսսիի թիմը որակավորման փուլում ոչ-ոքի է գրանցել Բուլղարիայի հետ խաղում (2-2)։ Հունգարիայի հավաքականը վաստակեց 15 միավոր և ապահովեց նվազագույնը երկրորդ տեղը խմբում։
Արդեն 10 թիմ ապահովել է Եվրո-2024-ի ուղեգիր։ Այդ հավաքականներն են․
Գերմանիա (որպես մրցաշարի կազմակերպիչ երկիր)
Իսպանիա
Շոտլանդիա
Ֆրանսիա
Անգլիա
Ավստրիա
Բելգիա
Հունգարիա
Թուրքիա
Պորտուգալիա