‘Հայտնի է, թե ինչու Ռոնալդուն ներկա չի գտնվել ՈւԵՖԱ-ի մրցանակաբաշխությանը’

1363

‘

Հայտնի է դարձել, թե ինչու Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն ներկա չի գտնվել ՈւԵՖԱ-ի մրցանակաբաշխությանը:

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, պորտուգալացի ֆուտբոլիստը նման որոշում կայացրել է մրցանակաբաշխությունից ընդամենը մի քանի ժամ առաջ, երբ իմացել է, որ նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալու է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա ֆուտբոլիստն ի սկզբանե մտադիր էր մրցանակաբաշխությանը ներկա գտնվել և դրա համար դահլիճում 6 աթոռ էր ամրագրել իր մտերիմների համար, սակայն արդյունքում «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիրն այդպես էլ չժամանեց Մոնակո:

‘

Նախորդ հոդվածը‘Daily Mirror. Օզիլի և Էմերիի միջև կոնֆլիկտ է հասունացել’
Հաջորդ հոդվածը‘Պիկեին վեցամսյա ազատազրկում է սպառնում համար’