‘
«Բարսելոնայի» և «Ժիրոնայի» միջև կայանալիք հանդիպումը կլինի առաջինը, որը կանցկացվի ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։
21-րդ տուրի հանդիպումը կանցկացվի 2019 թվականի հունվարին և այն կլինի առաջին խաղը, որը կանցկացվի ԱՄՆ-ում։ Նշվում է, որ «Ժիրոնան» դեմ չէ Միացյալ Նահանգներում հանդիպման անցկացմանը։
Հիշեցնենք, որ Լա լիգայի մի շարք թիմերի ավագներ դեմ էին արտահայտվել ԱՄՆ-ում խաղալուն։
‘