‘
«Միլան»-ում գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելայի ապագան նախկինի պես հարցականի տակ է: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:
Ընդ որում՝ «ռոսոներիներ»-ի ղեկավարությունը 43-ամյա մասնագետին փոխարինելու այդքան էլ շատ թեկնածուներ չունի: Որպես միակ հիմնական հավակնորդ նշվում է «Միլան»-ի պրիմավերայի մարզիչ Ջենարո Գատուզոյի անունը:
Մոնտելան կարող է հեռացվել, եթե իտալական ակումբն առաջիկա տուրում պարտվի «Սասուոլո»-ին:
‘