Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը կարող է գլխավորել թիմն այն բանից հետո, երբ Կարլո Անչելոտին հեռանա գլխավոր մարզիչի պաշտոնից, հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը կարծում է, որ նա պատրաստ է այս պաշտոնին։ Ռաուլի առաջնորդական որակները, խարիզման, ակումբի իմացությունն ու հմտությունները խոսում են առաջին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Ռաուլի թեկնածության օգտին։
Ինքը՝ 45-ամյա մասնագետը, կարիերան շարունակելու առաջնահերթ տարբերակ է ընկալում Մադրիդի «Ռեալի» գլխավոր թիմում աշխատանքը։ Եթե մադրիդյան թիմը գլխավորելու տարբերակը չներկայանա, նա կընդունի Պրեմիեր լիգայի ակումբների ցանկացած առաջարկ։
Ռաուլը ներկայումս գլխավորում է «Կաստիլյան», որը 4-րդն է Իսպանիայի երրորդ դիվիզիոնում։
Անչելոտիի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Թիմը Լա Լիգայում երկրորդն է՝ առաջատար «Բարսելոնայից» հետ մնալով 9 միավորով: