‘
UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հորեղբայրը՝ Ալեքսը, ասել է, որ Քոնոր Մաքգրեգորն իր զարմիկին 15 միլիոն եվրո է առաջարկել ռևանշ մենամարտ անցկացնելու համար:
«Լավ կլինի՝ Քոնորը մեկ այլ մրցակից գտնի, քանի որ Խաբիբը ցանկանում է Ֆերգյուսոնի հետ մենամարտել, այնուհետև ավարտել կարիերան»,- Ալեքս Նուրգամոմեդովի խոսքերն է մեջբերում Спорт-Экспресс-ը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին կայացած մենամարտում 30-ամյա մարզիկը 4-րդ ռաունդում հաղթել էր Մաքգրեգորին և պաշտպանել տիտղոսը:
‘