Հայտնի է «Ինտերի» առաջնային տրանսֆերային նպատակը

238

Բելգիական «Բրյուգեի» պաշտպան Տեյջոն Բյուկենենը Միլանի «Ինտերի» առաջնահերթ թեկնածուն է պաշտպանության աջ եզրն ուժեղացնելու համար:

Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի թիմը մինչև գարուն կորցրել է Խուան Կուադրադոյին, ով վնասվածք է ստացել։

Tuttosport-ի տեղեկություններով՝ «ներաձուրիները» հունվարին կփորձեն պայմանագիր կնքել Բյուկենենի հետ:

«Բրյուգեն» նախկինում խաղացողի համար խնդրել էր մոտ 20 միլիոն եվրո՝ հաշվի առնելով, որ կանադացու պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը:

Նախորդ հոդվածը76 տարեկանում մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը
Հաջորդ հոդվածըFourFourTwo․ 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը