‘Հայտնի է «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում «Օսկար»-ի հավակնող ֆիլմերի տասնյակը ‘

820

Ամերիկայն կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ակադեմիան հրապարակել է 10 ֆիլմերից բաղկացած ցուցակը, որից պետք է ընտրվեն «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում «Օսկար»-ի ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցող հինգ լավագույնները: Կինոակադեմիայի անդամներին կցուցադրվեն քսանրոպեանոց հատվածներ յուրաքանչյուր կինոնկարից, եւ հիմնվելով տպավորությունների վրա, ակադեմիայի անդամները կքվեարկեն հինգ վիզուալ առումով ամենատպավորիչ հինգ ֆիլմերը: Արդյունքները հայտնի կդառնան հունվարի 10-ին: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 24-ին:

Լավագույն տասնյակում են «Նոր Սարդ-մարդը», «Ամպե ատլասը», «Սեւ ասպետը. լեգենդի վերադարձը», «Հոբիթ. Անսպասելի վերադարձը», «Ջոն Քարթեր», «Պի կյանքը», «Վրիժառուները», «Պրոմեթեւս», «007. «Սքայֆոլի» կոորդինատները», «Սպիտակաձյունիկը եւ որսորդը»:

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘Տաջիկստանը Ցուկերբերգի հետ հեռախոսազրույցից հետո թույլատրել է Facebook-ը ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում նախագահի եւս մեկ կողմնակից է ձերբակալվել’