‘
Վերջին հազարամյակի ամենահարուստ մարդ է ճանաչվել աֆրիկացի առաջնորդ Մուսա Առաջինը, ով ապրել է 16-րդ դարում, եզրակացրել են մեծահարուստների նոր վարկանիշային աղյուսակի հեղինակները՝ Сelebrity Net Worth ամսագիրը: Առաջին եռյակում են նաև Ռոթշիլդների տոհմը և Ջոն Ռոքֆելլերը:
Ցուցակում ընդգրկվածների ունեցվածքի ընդհանուր թիվը կազմել է 4,32 տրլն դոլար: Թոփ 25-ում ընդգրկված մեծահարուստներից միայն երեքն են ապրում մեր օրերում: Դրանք են Բիլ Գեյթսը, Կարլոս Սլիմը և Ուորեն Բաֆեթը:
‘