‘Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կազմը’

1165

Եվրո-2016-ի որակավորման խաղերի նախоրյակին Բեռնարդ Շալանդը հրապարակել է այն  22 ֆուտբոլիստների անունները, ովքեր կմասնակցեն առաջիկա հանդիպումներին: Հայտացուցակում չեն հայտնվել երկու առաջատարները: 

Յուրա Մովսիսյանն ու Արազ Oզբիլիսը վնասվածքներ ունեն, և այդ իսկ պատճառով չեն հրավիրվել հավաքական:

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային ընկերական հանդիպում կանցկացնի Լիտվայի ազգային ընտրանու հետ: Այս հանդիպումը կդառնա վերջին փորձությունը Եվրո-2016-ի մեկնարկից առաջ: Մեկ տարի առաջ Հայաստանի հավաքականը բոլորին անակնկալ մատուցեց՝ դանիացիներին հաղթելով 4:0 հաշվով:

Վնասվածքներ ստացած վերոնշյալ ֆուտբոլիստների փոխարեն, հավաքական են հրավիրվել Զավեն Բադոյանը «Գոմելից» և Նորայր Ասլանյանը՝ «Ալմերե Սիթիից»:  

Դարպասապահներ. Ռոման Բերեզովսկի («Դինամո», Մոսկվա), Գևորգ Կասպարով («Միկա»), Արսեն Բեգլարյան («Ուլիս»),

Պաշտպաններ. Ռոբերտ Արզումանյան («Ակտոբե»), Հրայր Մկոյան («Էստեգլյալ»),Լևոն Հայրապետյան («Պրիշիբրամ»), Հովհաննես Համբարձումյան («Վարդար»),Կամո Հովհաննիսյան («Փյունիկ»), Տարոն Ոսկանյան («Փյունիկ»), Վարազդատ Հարոյան («Փյունիկ»),

Կիսապաշտպաններ. Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա», Դորտմունդ), Գևորգ Ղազարյան («Oլիմպիակոս»),Կառլեն Մկրտչյան( «Մետալուրգ», Դոնեցկ),Ռումյան Հովսեփյան («Մետալուրգ», Դոնեցկ),Արթուր Եդիգարյան («Կայրաթ»), Մարկոս Պիզելի («Գոմել»), 

Հարձակվողներ. Էդգար Մանուչարյան  («Ուրալ»),Արթուր Սարքիսով  («Վոլգա», նիժնի Նովգորոդ), Մաուրո Գևգևոզյան («Ալյանս Լիմա»), Նորայր Ասլանյան («Ալմերե Սիթի»):

Նախորդ հոդվածը‘Բեռնար Շալանդը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի մարզումային ծրագիրը’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլը» խոշոր հաշվով հաղթեց «Տոտենհեմին»(տեսանյութ)’