‘Հայտնի է Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման մրցավարական կազմը’

1234

Ազգերի Լիգայի խաղարկության D դիվիզիոնի 4-րդ խմբի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը կսպասարկի ալբանական մրցավարական անձնակազմը: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Գլխավոր մրցավարը Էնեա Յորգին է, եզրային օգնականները՝ Ռիդիգեր Չոկայն ու Էրմալ Բարուշին, լրացուցիչ օգնականները՝ Յուջին Ջայան ու Կրիդենս Մետան, 4-րդ պաշտոնյան՝ Դենիս Ռեջան:

Հիշեցնենք, որ Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 20.00-ին «Հանրապետական» մարզադաշտում:

Նախորդ հոդվածը‘Դրոգբան վերադարձել է «Չելսի»’
Հաջորդ հոդվածը‘Հեղինակավոր մարզիչներն ՈՒԵՖԱ-ին առաջարկել են չեղարկել մրցակցի դաշտում խփած գոլի կանոնը’