‘Հայտնի է ՀՖՖ նախագահի ընտրության օրը’

1060

‘

Օգոստոսի 17-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստը: Գործադիր մարմնի անդամները քննարկեցին և հաստատեցին ՀՖՖ վերակազմավորման նպատակով նշանակված արտահերթ ժողովի անցկացման ժամկետները և օրակարգը:  

Ինչպես հաղորդում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը, արտահերթ ժողովը անցկացվելու է ս.թ. սեպտեմբերի 22-ին, սկիզբը՝ ժամը 12:00-ին:

Ժողովի ընթացքում կայանալու են նաև ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները:

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության բոլոր ակումբները տվել են իրենց համաձայնությունը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությանը:

‘

Նախորդ հոդվածը‘Պուտինը մեկնում է հարսանիքի’
Հաջորդ հոդվածը‘Սերգո Տոնոյան. Քաղբանտարկյալ դառնալու համար մի քիչ էլ տղամարդկություն է պետք’