‘Հայտնի է նախորդ մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը’

1028

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ճանաչվել է ՈՒԵՖԱ-ի վարկածով 2017/2018 մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը: Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Այս մրցանակին հավակնում էին նաև «Լիվերպուլ»-ի հարձակվող Մոհամեդ Սալահը և «Յուվենթուս»-ի նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ Մոդրիչը նախորդ մրցաշրջանում «Ռեալ»-ի հետ հաղթել է Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև Խորվաթիայի հավաքականի կազմում հասել է Մունդիալ-2018-ի եզրափակիչ:

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. Հայտնի են խմբային փուլի վիճակահանության արդյունքները’
Հաջորդ հոդվածը‘Նավասը՝ Չեմպիոնների լիգայի 2017/18 խաղարկության լավագույն դարպասապահ’