‘Հայտնի է Շանթ Հարությունյանի գործով առաջին դատական նիստի օրը’

1020

Նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի և նրա տասներեք ընկերների գործով դատական նիստը նշանակվել է հունիսի 12-ին, ժամը 12:00-ին: Հիշեցնենք, որ գործը գտնվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում:

Դատական տեղեկատվական «Դատալեքս» համակարգից տեղեկանում ենք, որ Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:

Գործի մանրամասները ուսումնասիրելով, պարզվում է նաև, որ դատավարության կողմերի մեջ, որպես տուժող ներգրավված է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Բացի վերջինիցս գործով տուժող է ճանաչվել ևս 15 մարդ, ամենայն հավանականությամբ, բոլորն էլ ոստիկաններ են:

Նախորդ հոդվածը‘Փոքր ՀԷԿ-երը կործանում են Հայաստանի գետերը. Զեկույց («Առավոտ»)’
Հաջորդ հոդվածը‘Յոաքիմ Լյով. Մենք հատուկ ենք Հայաստանի հավաքականին ընտրել մեր մրցակից’