‘Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը’

2162

«Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: 

ՈՒԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքներով 32-ամյա պորտուգալացին, ով Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղում դուբլի հեղինակ էր դարձել (3:1), 35% ձայն է ստացել: 

Ռոնալդուն գերազանցել է Նեյմարին (ՊՍԺ, ձայների 27%), Հարի Քեյնին («Տոտենհեմ», 16%) և Ռոմելու Լուկակուին («Մանչեսթեր Յունայթեդ», 13%): 

Նախորդ հոդվածը‘«Միլան»-ի չինացի սեփականատերն ակումբի համար նոր ներդրողներ է փնտրում’
Հաջորդ հոդվածը‘Ժոան Լապորտա. «Մեծ սխալ կլինի, որ հնարավոր հանրաքվեի արդյունքներով դադարեցնեն «Էլ Կլասիկոն»’