‘Հայտնի է Ռուսաստան — Պորտուգալիա խաղի լավագույն ֆուտբոլիստի անունը’

1593

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության A խմբի 2-րդ տուրի շրջանակներում Պորտուգալիայի ազգային հավաքականը  պարտության մատնեց Ռուսաստանի ընտրանուն:

Եվրոպայի գործող չեմպիոնների ավագ և առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: 32-ամյա խաղացողը դաշտում ամենաակտիվներից մեկն էր, և հենց նրա խփած գոլի շնորհիվ պորտուգալացիները հաղթանակ տարան: «Ոսկե գնդակ»-ի քառակի դափնեկիրը լավագույնն էր ճանաչվել նաև 1-ին տուրի՝ Մեքսիկայի ընտրանու դեմ խաղում:

Հավելենք, որ խաղի լավագույն ֆուտբոլիստին ընտրում են երկրպագուները bud-match.com կայքում: Քվեարկությունը տևում է խաղի մեկնարկից մինչև ավարտը:

Նախորդ հոդվածը‘Վաղը սպասվում է անձրև և ամպրոպ’
Հաջորդ հոդվածը‘El Diario. Իբրահիմովիչը ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»’