‘
Օլիմպիական խաղերի 8-ակի չեմպիոն Ուեսին Բոլտը շուտով սկսելու է ֆուտբոլիստի կարիերա: 31-ամյա արագավազորդը պայմանագիր է կնքել Հարավաֆրիկյան հանրապետությունը ներկայացնող «Մամելոդի Սանդաունս» ակումբի հետ:
Ճամայկացին աֆրիկյան այդ թիմի կազմում էր մարզվում 2018 թվականի սկզբից:
«Ֆուտբոլն այլևս երբեք նախկինը չի լինի»,- կատակով գրել է Բոլտը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պատմության ամենաարագավազ մարդն իր ծառայություններն էր առաջարկել Դևիդ Բեքհեմի հիմնած «Մայամի» ակումբին:
Բոլտը նախկինում համաձայնություն ուներ Դորտմունդի «Բորուսսիայի» հետ, որի կազմում պետք է միայն մարզվեր:
‘