‘Հայտնի թենիսիստուհին քաղցկեղը հաղթահարելուց հետո վերադառնում է կորտ’

834

Ռուսաստանցի թենիսիստուհի Ալիսա Կլեյբանովան քաղցկեղից բուժման կուրս անցնելուց հետո հաջորդ մրցաշրջանում պատրաստվում է կորտ վերադառնալու երկրորդ փորձը կատարել:

«Կլեյբանովան կվերադառնա 2013 թվականի հունվար-փետրվարին: Նա կսկսի երկրորդ կարգի մրցաշարերից: Նրա գլխավոր խնդիրը թենիսի վարկանիշային աղյուսակի (WTA) Թոփ-100 վերադառնալն է»,- ֆրանսիական Էկիպի հետ հետ զրույցում հայտարարել է թենիսիստուհու մարզիչ Յուլիան Վեսպանը:  

Նշենք, որ 2011 թվականի ամռանը ռուսաստանցի մարզիկը խոստովանեց, որ քաղցկեղ ունի եւ բուժման կուրս է անցնում Իտալիայում: Բուժումը հաջող անցնելուց հետո այս մրցաշրջանում Ալիսան շարունակել է մրցելույթները WTA-տուրում, սակայն Մայամիում ընդամենը երկու խաղ է անցկացրել:

2012 թվականի մայիսին նա չկարողացավ հաղթահարել Հռոմի մրցաշարի որակավորման փուլը եւ հայտարարեց, որ ժամանակավորապես դադարեցնում է մարզական կարիերան:

Այսօրվա դրությամբ 23-ամյա Կլեյբանովան զբաղեցնում է WTA աղյուսակի 550-րդ հորիզոնականը: Նա WTA յոթ մրցաշարի հաղթող է:

Նախորդ հոդվածը‘Սերգեյ Լավրովը ռուս-ամերիկյան լրտեսական սկանդալից տեղյակ չէ՞ ‘
Հաջորդ հոդվածը‘Իսկ ինչո՞ւ ԱՄՆ դեսպանատունը նման «մտահոգություն» չցուցաբերեց 2008-ին ‘