‘«Հայրենասեր» Սերժիկ Սարգսյանին ու նրա ավազակախմբին շտապ «հանգստացնել» է պետք ‘

4839

Եվ այսպես, ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հայտնաբերվել է ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին հարվածողի ինքնությունը եւ անմիջապես իշխանամետ լրատվամիջոցներին է մատուցել հարձակման «պատճառը»:

Պարզվում է` հարվածողն ընդամենը «հայրենասեր» է. Թալինից վեր է կացել ու հասել Երեւան (ըստ իշխանամետ լրատվամիջոցների` էս «հայրենասերն» իր ընտանիքի հացը վաստակում է Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելով, ու երեւի հարեւանից պարտքով «մարշրուտկի» փող էլ վերցրած կլինի «հանուն հայրենիքի» Երեւան հասնելու համար), հետաքրքրվել է, թե որտեղ է ապրում Արամ Մանուկյանը, գնացել դարանակալել է ու «հայրենասիրական ապտակ» է հասցրել նրան:

Հասկացա՞ք:

Որ էս իշխանություն կոչվող հանցախումբը չի խորշի ադրբեջանցիներին էլ օգնության կանչել` հայաստանյան ընդդիմությանը չեզոքացնելու համար, սրանց մինչեւ ուղնուծուծը ճանաչող ոչ մի ողջամիտ Հայաստանի քաղաքացի պետք է որ կասկած չունենա: Բայց առայժմ բավարարվում է մեր տեղական «հայրենասերներով», որոնցից մեկը հասկացել է, որ Արամ Մանուկյանն է պատճառը, որ ինքն իր ընտանիքին անտեր-անտիրական է թողել` ռուսաստաններն է ընկել, սա էլ քիչ է` Սերժիկ Սարգսյանն ու իր ավազակախումբն ամեն ինչ անում են, որ Հայաստանը դրախտ դառնա, իսկ Արամ Մանուկյանը խանգարում է:

Ո՞ր «հայրենասերի» սիրտը կդիմանար… Երեւի կհիշեք` սրա նման մի «հայրենասեր» էլ դանակով Կոնգրես էր ներխուժել, ու վերջում պարզվեց` էլի պատճառը «հայրենասիրական» էր, եկել էր Սերժիկ Սարգսյանի «թասիբը» պահելու:

Միայն մի հարց մնաց օդում կախված: Եթե էս «հայրենասերին» բերման չենթարկեին, Արամ Մանուկյանը ո՞նց էր իմանալու, որ իրեն ընդամենը «հայրենասիրական ապտակ» են հասցրել, եթե էս «հայրենասերը» ոչ մի ծպտուն չի հանել հարվածելիս: Օրինակ` կարող էր, չէ՞, ասել` ես քեզ հարվածում եմ հանուն հայրենիքի: Կամ` էդ ու՞մ վրա ես սուր բարձրացնում, հայոց մեծ ազգին չե՞ս ճանաչում: Կամ` քո պատճառով Սերժիկ Սարգսյանի նման հայրենասերն էնքան է վախենում, որ վախից` առանց թիկնապահների ու դիպուկահարների քիթը տնից չի հանում:

…Էնքան բան կարելի էր ասել: Կարելի էր նաեւ «Անլռելի զանգակատունն» արտասանել:

Իսկ ահա էս «հայրենասերը» սերժիկական բանդայի քաջածանոթ կանոններով` թիկունքից հարվածել է ու շակալավարի փախել:

…Երեւի վազել է իր շեֆ Շմայսին (ըստ News.am-ի այսօրվա լուրի` էս «հայրենասերն» էլ սպառնացել է ընդդիմադիրներին. «Ով որ իրան նորմալ չի կարում պահի, մենք կարող ենք հանգստացնել») զեկուցելու, թե պատվերը ոնց է կատարել:

Պարոնայք «հայրենասեր» սերժիկներ, դուք արդեն ծիծաղելի էլ չեք` խղճալի եք:

Նախորդ հոդվածը‘«Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին» հաղթանակներ տոնեցին, այլ արդյունքներ (տեսանյութեր)’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալ» – «Նյուքասլ» 4-1․ Օլիվյե Ժիրուն ու Սանտի Կասորլան մեկական դուբլի հեղինակ (տեսանյութ)’