«Հայրենիք» կուսակցութուն․ «Թուրք ժողովուրդը կապստամբի ընդդեմ ՆԱՏՕ-ի»

411

Թուրքական «Հայրենիք» կուսակցությունը, որը երկրի խոշոր քաղաքներում լայնածավալ շարժում է ծավալել  ՆԱՏՕ-ից Թուրքիան դուրս բերելու վերաբերյալ, հազարավոր ստորագրություններ է հավաքել ավելի քան հարյուր նահանգներում ու շրջաններում։ Թուրքիայի ժողովուրդը կապստամբի ընդդեմ Հյուսիսատլանտյան դաշինքի, հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար Օզգյուր Բուրսալին։

«Հայրենիք» (Vatan) կուսակցությունը մտադիր է Թուրքիայի կառավարությանն առաջարկել դուրս գալ ՆԱՏՕ-ից, դաշինքի դեմ քաղաքականությունը կարևոր է երկրի տնտեսական ապագայի համար, ավելի վաղ հայտարարել էր կուսակցության գլխավոր քարտուղար Դոգու Պերինչեկը։

«Հայրենիք» կուսակցությունը Թուրքիայի խորհրդարանում ներկայացված չէ, այն ակտիվորեն հանդես է գալիս եվրասիական տարածքում Թուրքիայի սերտ համագործակցության օգտին և կոչ է անում Անկարային ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԵլենա Ռիբակինան՝ Ուիմբլդոնի մրցաշարի հաղթող
Հաջորդ հոդվածըՍինձո Աբեն հետմահու կպարգևատրվի Ճապոնիայի բարձրագույն շքանշանով