‘«Հայրենիք, պաշտպանիր քո պաշտպանին». Ակցիա Բանակի օրվա կապակցությամբ (Տեսանյութ, լուսանկարներ)’

985

Այսօր, Հայաստանի Զինված ուժերի կազմավորման օրվա կապակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահի առաջ «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի լուռ ակցիա էր կազմակերպել՝ փորձելով ուշադրություն գրավել խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի խնդրի վրա: Համերգասրահում այդ պահին տոնական միջոցառում էր տեղի ունենում պետական պաշտոնյաների մասնակցությամբ: Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցները, տեսնելով տեսախցիկը՝ մմիմյանց հետ կատակում էին. «Ձեռով արա, նկարում են», իսկ ռեժիսոր Արմեն Մազմանյանը հայտարարեց, որ բանակի խնդիրների մասին «ամեն ինչ գիտի» ու խորհուրդ տվեց ակցիայի մասնակիցներին «փախնել իրենց դեմագոգիայով»:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Նախորդ հոդվածը‘Վիեննայի իշխանությունները հրաժարվել են Սալիերիի աճյունը հանձնել Իտալիային’
Հաջորդ հոդվածը‘Մարզիչը պահը չի կորցրել. Տեսանյութ’