‘Հայրը ճանաչել է ուղղաթիռից դուրս բերված Ազատ Սահակյանի դին’

1567

Ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական Մի-24 ուղղաթիռից անձնակազմից լեյտենանտ Ազատ Սահակյանի հայրը ճանաչել է որդու մարմինը, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել է վերջինիս զարմիկը` Էդգար Հայրապետյանը:

Այսօր ավելի վաղ ՊԲ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ «մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր»:

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, թե հայկական ուղղաթիռի խոցման վայրում հատուկ գործողության անցկացման և Ադրբեջանի կողմից կորուստների մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը:

Տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, թե իբր հայկական կողմը «կարող է որպես ուղղաթիռի անդամների մասունքներ ներկայացնել ավելի վաղ կրած կորուստները՝ նպատակ ունենալով խաբել հայ ժողովրդին»:

Նախորդ հոդվածը‘Ա. Հովհաննիսյան. Ադրբեջանի կորուստներն այնքան շատ են, որ պաշտոնանկ են արել բրիգադի հրամանատարին’
Հաջորդ հոդվածը‘Ս. Օհանյան. Սփոփանքի խոսքերի հետ մեկտեղ պետք է հպարտանանք հատուկ ստորաբաժանման զինծառայողներով’