‘Հայրիկյանը ամենաաղքատ մարդը չի, սակայն կառավարությունից 50 հազար դոլար է ստանում’

1829

Լրագրող Մհեր Ղալեչյանը Facebook-ի իր էջում գրում է.

Պարույր Հայրիկյանը այս ընտրությունների ժամանակ միայն պաշտոնապես որպես անշարժ գույք հայտարարագրել էր մեկ հողամաս Կոտայքի մարզում, մեկական կիսակառույց շինություն և հողամաս Երևանում և Կոտայքի մարզում, շինություն և հողամաս Գեղարքունիքի մարզում, 2003թ.-ի արտադրության «Ջիպ Լարեդո» մակնիշի ավտոմեքենա, եկամուտներ ԱՄՆ-ի երեք տարբեր բանկերից ստացած ընդհանուր առմամբ 50 հազար ԱՄՆ դոլարի փոխառությունից, 360 հազար դրամ կենսաթոշակ,

ինչպես նաև MGM ընկերության 300 բաժնետոմս: Որքան հիշում եմ, այս ընկերությունը առնչվում էր պղնձամոլիբդենային հանքաարդյունաբերության հետ և մոլիբդենի խտանյութի մշակմամբ:

Այսինքն, ամենաաղքատ մարդը չի, սակայն կառավարությունից 50 հազար դոլար է ստանում բուժման ծախսերի համար, մինչդեռ մենք ամեն օր տեսնում ենք, որ այս կամ այն երեխայի կյանքը փրկելու համար այդ գումարից երբեմն 10 անգամ ավելի քիչ գումար են խնդրում ու այդ նույն կառավարությունը՝ ոնց որ թե մի լումա անգամ չի տրամադրում…

Սա թերևս մի զրո պակաս, մի զրո ավել ոլորտից է…

Նախորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյանը՝ ՀՀԿ երիտթեւի իր «կոնտակտներին» չի բացահայտում’
Հաջորդ հոդվածը‘Բագրատ Ասատրյան. Եվրոպացիները մեր փոխարեն մեր խնդիրը չեն լուծելու’