‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը սեպտեմբերի 8-ից սկսել է մի յուրօրինակ հացադուլ, պահանջելով դադարեցնել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացը: Նա նաև պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ խոստանալով ամեն օր մեկ ժամ անցկացնել նախագահականի մոտ: Այսօր Ազատության հրապարակում կայացած հանրահավաքից հետո, Հայրիկյանն ու իր բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցներն ուղղվել են դեպի նախագահական:
Բայց սա դեռ ամենը չէ: Հայրիկյանը նշել է, որ սեպտեմբերի 12-ին մտադիր է անցկացնել ևս մեկ հանրահավաք, որը, նրա կարծիքով, կլինի ավելի մարդաշատ: «Մենք պետք է հայ հասարակությանը տեղեկացնենք առաջիկա բազմահազարանոց միջոցառման մասին, որը կլինի հանուն մեր երկրի ինքնիշխանության և անկախության»,-եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ Հայրիկյանի այսօրվա հանրահավաքին մասնակցել է ահա այսքան մարդ. տես՝ ստորեւ:
‘