‘
Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վիճակը կտրուկ վատթարացել է, ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության, հայտնել է ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանը:
«Այժմ մենք նրան հիվանդանոց ենք տանում», — ասել է Եղնուկյանը: Նրա խոսքերով, գիշերները Հայրիկյանի ցավերն ուժգնանում են, սակայն այս գիշեր ցավերն անտանելի են դարձել, եւ նրան չեն օգնել նույնիսկ ցավազրկող դեղերի հինգ ներարկումները:
Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ է տեղի ունեցել հունվարի 31-ին՝ Երեւանի Տպագրիչների փողոցում գտնվող իր տան դիմաց:
‘