‘Հայ-ադրբեջանական կլոր սեղան Մոսկվայում ‘

638

Հոկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսվում է անցկացնել «Ռուսաստանի ադրբեջանական և հայկական սփյուռքը. ազգամիջյան երկխոսություն» կլոր սեղան, որի ընթացքում ծրագրվում է քննարկել «Ռուսաստանում ազգամիջյան խաղաղության և համաձայնության հաստատման գործում ՌԴ հայկական և ադրբեջանական ՀԿ-ների դերի մեծացման հարցը, «ՌԴ պետական ազգային քաղաքականության ռազմավարություն» ծրագիրը, պետական իշխանության մարմինների և քաղաքացիական հասարակության կոնսոլիդացիայի միջոցները`արմատական այլատյացությանը և ազգամիջյան հակամարտություններին դիմագրավելու համար, ազգային ԶԼՄ-ների դերը բազմազգ ռուսական հասարակության կոնսոլիդացման հարցում»:

Հանդիպմանը կդիտարկվեն այլ հարցեր ևս, որոնք կբարձրացվեն կլոր սեղանի մասնակիցների կողմից, հաղորդում է ՌՀՄ-ն: 

Հանդիպման ավարտին մասնակիցները հանդես կգան հայտարարությամբ:

Կլոր սեղանի նախաձեռնողը Ռուսաստանի հայերի միությունն է: ՌՀՄ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ ՌԴ նախագահի՝ հասարակության կոնսոլիդացիայի կուրսի իրականացման նպատակով որոշում է կայացվել անցկացնել կլոր սեղան, որը կփորձի այնպիսի մեխանիզմներ մշակել, որոնք թույլ չեն տա Ռուսաստանի տարածք տեղափոխել ՌԴ տարածքից դուրս ծագած ազգամիջյան հակամարտությունները»:

Նախորդ հոդվածը‘Դենիել Քրեյգ. Սթիվեն Ջերարդը կարող էր Ջեյմս Բոնդի դերը խաղալ’
Հաջորդ հոդվածը‘Բաղդադում երկու պայթյուն է որոտացել, կան զոհեր’