‘
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` ԵԱՀԿ-ն մշտադիտարկում է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թովուզի շրջանում իրականացված մշտադիտարկումն անցել է առանց միջադեպերի: Հայկական կողմից մոնիտորինգն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ուիլյամ Պրայորը և դաշտային օգնական Իրժի Աբերլեն:
Ադրբեջանական կողմից մշտադիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը և ֆինանսական վարչության ղեկավար Պիտեր Սվեդբերգը:
‘