Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այս պահին հանգիստ է

99

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այս պահին հանգիստ է, ՀՀ զինված ուժերն ամբողջովին տիրապետում է իրավիճակին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է ԶՈւ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։

Գնդապետ Սամվել Ասատրյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում՝ հատկապես նախիջևանյան ուղղությամբ, վերջին իրադարձություններով պայմանավորված, որոշ լրատվամիջոցներում նաև շրջանառվում են խուճապային նյութեր, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ ոչ միայն ազգաբնակչության վրա, այլև որոշակի խոչընդոտներ են ստեղծում ՀՀ ԶՈւ գործունեության համար։

«ՀՀ զինված ուժերն ամբողջ ծավալով և մեծ պատասխանատվությամբ կատարում է իր վրա դրված խնդիրները, պատրաստ է իրադարձության ցանկացած զարգացման և ակնկալում է հանրության լիարժեք վստահությունն ու աջակցությունը»,- ընդգծել է Սամվել Ասատրյանը։

Նախորդ հոդվածըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով
Հաջորդ հոդվածըՅակուտսկում անտառային հրդեհների պատճառով փակվել է օդանավակայանը