‘Հայ-ադրբեջանական ֆորումն արդարացված կլիներ, եթե օրակարգում դրվեր Սաֆարովին դատապարտելու հարցը ‘

629

«Ցանկացած քննարկում կամ ֆորում կարող է արժևորվել, երբ մենք չենք զիջում մեր պետական ու ազգային կարևոր ձեռքբերումները: Այս դեպքում, եթե հայ-ադրբեջանական ֆորումի օրակարգում դրվեր Սաֆարովին դատապարտելու հարցը, և ստեղծվեր դատապարտող բանաձև, և նրանում ներգրավված լինեին Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ապա այդ ֆորումը կլիներ արդարացված: Բայց եթե սա ընդամենը հանդիպում էր սիրալիր խոսքեր իրար փոխանցելու և Ադրբեջանի հասարակության մեջ Արցախը վերադարձնելու հույսեր արթնացնելու համար, ապա նման մոտեցումը պետք է մերժել», — iLur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Ըստ նրա՝ ցանկացած գործողությամբ մենք պետք է ամրապնդենք ԼՂՀ-ի միջազգային ճանաչման երևույթը՝ լինի քննարկում, սեմինար, թե ֆորում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվայում Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպվել էր հայ-ադրբեջանական «Ռուսաստանի ադրբեջանական և հայկական սփյուռքը. ազգամիջյան երկխոսություն» խորագրով կլոր սեղան, որի ընթացքում քննարկվել է «Ռուսաստանում ազգամիջյան խաղաղության և համաձայնության հաստատման գործում ՌԴ հայկական և ադրբեջանական ՀԿ-ների դերի մեծացման» հարցը:

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Կուտակային հիմնադրամները կսպասարկեն ներմուծող օլիգարխիայի շահերը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հայ-ադրբեջանական ֆորումի նպատակն էր կանխել հայերի ու ադրբեջանցիների բախումները ՌԴ-ում ‘