Կյանքից հեռացավ ազնիվ մտավորական եւ հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը։ Նա եղել է Արցախյան շարժման ակտիվիստներից, ընդգրկվել «Ղարաբաղյան շարժման Հայաստանյան կոմիտեի փոխարինող կամ «գաղտնի կոմիտեի» կազմում։ Շարժման տարիներին ղեկավարել է հայոց լեզվի եւ հայերենով կրթության հարցերով զբաղվող «Մաշտոց» միությունը, մասնակցել «Լեզվի մասին օրենքի» նախապատրաստման աշխատանքներին։
Հայ Ազգային Կոնգրեսը Ավետիք Իշխանյանի մահվան առիթով ցավակցում է նրա հարազատներին, մերձավորներին եւ ընկերներին։