‘ Հայ ազգային կոնգրեսը ցավակցում է’

5231

Հայ ազգային կոնգրեսը խորը վշտով տեղեկացավ, որ կյանքից վաղաժամ հեռացել է Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Հրանտի Թամրազյանը։

Նա ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ էր, ճանաչված հայագետ գիտնական, նարեկացիագետ, բազմաթիվ գիտական հոդվածների ու գրքերի հեղինակ։ Հրաչյա Թամրազյանը սիրված բանաստեղծ էր միաժամանակ, տաղանդավոր թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ։ Գիտնական ու բանաստեղծ լինելուց զատ, Հրաչյա Թամրազյանը մասնակից է եղել նաեւ պետական կառավարման համակարգին՝ 1990- ական թվականներին ղեկավարելով կառավարությանն առընթեր Հրատարակչական գործերի վարչությունը, ապա ՀՀ Տեղեկատվության նախարարությունը։

Հայ Ազգային կոնգրեսը խորապես ցավակցում է հանգուցյալի հարազատներին, ընկերներին, մտերիմներին, Մատենադարանի կոլեկտիվին՝ սիրելի մարդու, ընկերոջ անդառնալի կորստյան առթիվ։

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Իսլամ Քարիմովը վախճանվել է’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը վերադարձել է Մանչեսթեր’