‘
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն այսօր հանդիպել է Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական վիճակը, սոցիալ – տնտեսական վերջին զարգացումները: Մանրամասն անդրադարձ է եղել սահմանադրական փոփոխությունների գործընթացին, քննարկվել են նաև Հայաստան – Եվրամիություն հարաբերությունները:
***
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մարտի 30-ին հանդիպել են Շվեդիայի լիբերալ կուսակցության «Շվեդիայի միջազգային լիբերալ կենտրոնի» (SILC) գլխավոր քարտուղար Մարտին Անգեբիի հետ: Հանդիպման ընթացքում պատգամավորները մանրամասն ներկայացրել են Հայաստանի ներքաղաքական եւ տնտեսական իրավիճակը, սահմանադրական փոփոխությունների էությունը եւ այս հարցում Կոնգրեսի դիրքորոշումը: Ներկայացվել են նաեւ Հայ ազգային կոնգրեսի հետագա անելիքները: Քննարկվել է համագործակցության ծրագրերում երիտասարդական կառույցների ներգրավվածության հարցը:
‘