Հայ Ազգային Կոնգրեսի ցավակցականը Դավիթ Վարդանյանի մահվան առիթով

7053

Կյանքի 73-րդ տարում վախճանվել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը:

Դավիթ Վարդանյանը Հայոց Համազգային Շարժման հիմնադիր անդամ է: 1988-ի դեկտեմբերին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ ձերբակալվել և 6 ամսով բանտարկվել է Մոսկվայի «Բուտիրկա» բանտում: 1990թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին զբաղեցրել է ՀՀՇ վարչության համակարգողի պաշտոնը: 1990-2000թթ. ընտրվել է ՀՀ ԳԽ և ԱԺ պատգամավոր, 1990-1995թթ. ղեկավարել է ՀՀ ԳԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը: 1998թ. գլխավորել է ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությունը: 2000-2004թթ. ղեկավարել է ՀՀ Պետգույքի նախարարությունը (հետագայում՝ Պետգույքի կառավարման կոմիտե):

Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է Դավիթ Վարդանյանի ընտանիքին, ընկերներին և հարազատներին:

Նախորդ հոդվածըԶինվորի կյանքը փրկել չի հաջողվել
Հաջորդ հոդվածըԲռնցքամարտի ԵԱ. Արթուր Բազեյանն ու Հովհաննես Բաչկովը եզրափակիչում են