‘
Նկատի ունենալով համագումարի պատվիրակների մեծ թիվը, ինչպես նաև օրակարգի հագեցվածությունը, համագումարի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, Հայ Ազգային Կոնգրես կուսակցության համագումարի կազմկոմիտեն խնդրում է բոլոր պատվիրակներին և կուսակցության կառույցներին.
1. Ներկայացնել թեկնածուներ համագումարի քարտուղարության, մանդատային, հաշվիչ, հանձնաժողովներում, ինչպես նաեւ ծրագրի եւ կանոնադրության խմբագրական հանձնաժողովների կազմերում ընդգրկելու համար:
2. Առաջարկություններ ներկայացնել համագումարում կուսակցության նախագահի և վարչության ընտրության կարգի վերաբերյալ:
Առաջարկությունները ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեով, կամ Սարյան 38 և Կորյունի 19ա հասցեներում գտնվող կուսակցության գրասենյակներ` մինչև 2013թ.-ի ապրիլի 11-ը:
3. Ծանոթանալ կուսակցության ԾՐԱԳՐԻ և ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ նախագծերին, որոնց տեքստերը հրապարակված են www.ilur.am կայքում.
Ծրագիր՝ https://www.ilur.am/news/view/11708.html
Կանոնադրություն՝ https://www.ilur.am/news/view/11872.html
Ձեր առաջարկությունները եւ դիտողությունները գրավոր, հստակ տեքստային ձևակերպմամբ, մինչև 2013թ.-ի ապրիլի 11-ը խնդրում ենք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով:
Համագումարի կազմկոմիտե
‘