‘«Հայ ազգային Կոնգրես» կուսակցության նախաձեռնող խմբի կազմն ընդլայնվել է ‘

1843

Այսօր կայացել է Հայ ազգային կոնգրես կուսակցության նախաձեռնող խմբի հանդիպումը: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը: Նա նշեց, որ կուսակցության նախաձեռնող խմբի կազմն ընդլայնվել է: 
Նախաձեռնող խմբում են ընդգրկվել նաեւ հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը, դասախոս Արման Գրիգորյանը, նկարիչ Վահրամ Հարությունյանը, ինչպես նաեւ Վանինե Եղիազարյանը, Ալբերտ Ներիսյանը, Դերենիկ Խաչատրյանը:
Արման Մուսինյանը տեղեկացրեց նաեւ, որ նիստի ժամանակ քննարկվել են նորաստեղծ կուսակցության ձեւավորման հետ կապված տարաբնույթ հարցեր, քաղաքական այլ կուսակցությունների, անկուսակցական անհատների հնարավոր համագործակցության հետ կապված խնդիրներ:

Նախորդ հոդվածը‘Արմեն Ռուստամյան. Այս իրավիճակը իշխանությանը պետք է ստիպի ելքեր գտնել’
Հաջորդ հոդվածը‘Հյուսիսային պողոտայում ոստիկանները փորձեցին արգելել երթը’