‘Հայ Առաքելական եկեղեցին հավաքում է բոլոր իր սպասավորների անձնագրերի պատճենները. Մամուլ’

733

Երեկ հավաստի աղբյուրից «ՀԺ»-ն տեղեկություն է ստացել, որ Հայ Առաքելական եկեղեցին հավաքում է բոլոր իր սպասավորների անձնագրերի պատճենները: Պաշտոնապես դա բացատրել են նրանով թե աշխատավարձը պետք է դարձնեն բանկային քարտով:

Անձնագրերի պատճենների հավաքագրումը սկսվել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի` նախանցած շաբաթ Արարատյան թեմի առաջնորդարան կատարած այցից հետո: Նա բավական երկարատև մի ժողով է անցկացրել, և թերթի ունեցած տեղեկություններով, խոսել է նաև նախընտրական թեմաներով, մասնավորապես, առաջիկա ընտրություններին «ակտիվ մասնակցություն» ապահովելու անհրաժեշտության մասին: Ըստ թերթի աղբյուրների, անձնագրերի պատճեները հավաքվելու են ամբողջ հանրապետությունով մեկ սփռված եկեղեցական ենթակայության կառույցներից, այդ թվում` Էջմիածնի և Սևանի ճեմարանների սաներից: Գործի գլխավոր պատասխանատու է նշանակվել Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Այս տեղեկությունների շուրջ Հայ Առաքելական եկեղեցու լրատվության պատասխանատուներից մեկնաբանություն ստանալու թերթի փորձերը անցել են ապարդյուն:

Նախորդ հոդվածը‘Մայր տաճարին հարող տարածքում ավտոկայանատեղերի համար սահմանված գումարները «ֆանտաստիկ» են. Մամուլ ‘
Հաջորդ հոդվածը‘«Հրազդան» ՔԿՀ պետը ծեծել է դատապարտյալին և ստիպել է կեղծ ցուցմունք տալ. Մամուլ ‘