‘Հայ առաքելական եկեղեցին վերածվում է սովորական մի ՍՊԸ-ի՞’

841

iLur.am-ը Արտակ Մինասյանի կողմից նամակ է ստացել, որը ներկայացնում ենք ստորև.

«Նկարում, որը ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը և խնդրում հրապարակել. պատկերված է Սևանի Վազգենյան դպրատան ավտոմեքենայի կայանման կտրոնի սկանը: Զարհուրելի է այն հանգամանքը, որ կտրոնի վրա, որպես այն վաճառող կազմակերպություն, անվանում նշված է Մայր աթոռ Սբ. Էջմիածինը:

Հայ առաքելական եկեղեցին լրիվ է մոռացել իր նշանակությունը և կամաց-կամաց վերածվում է սովորական մի ՍՊԸ-ի:
Քրիստոս խաչվեց, որ Մայր աթոռը փող աշխատի:

Ձեր մշտական ընթերցող՝
Արտակ Մինասյան,
Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ»:

\"\"

Նախորդ հոդվածը‘Ցմահ դատապարտյալների ու նրանց հարազատների բաց նամակ. Մեր խնդիրները մնում են առանց լուծման’
Հաջորդ հոդվածը‘Ստյոպա Սաֆարյանը խնդրել է տրամադրել ընտրացուցակները տպագիր և էլեկտրոնային տարբերակով’