‘Հայ բռնցքամարտիկը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում հաղթեց ադրբեջանցի մրցակցին’

885

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 56 կգ քաշային կարգում հանդես եկող հայ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը քառորդ եզրափակիչում 2:1 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Սամիր Մամեդովին եւ դուրս եկել կիսաեզրափակիչ: Դա նշանակում է, որ Ավագյանը արդեն ապահովել է առնվազն բրոնզե մեդալը:

Նշենք, որ առաջնությանը Հայաստանը ներկայացնում էր 6 բռնցքամարտիկ, որոնցից մնացել է միայն Արամ Ավագյանը:  

Նախորդ հոդվածը‘Սուրիկ Խաչատրյան. Տանս վրա զինված հարձակում ա եղել (բացառիկ տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Իրանը հերքում է իր մասնակցությունը Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ցույցերին’