Հայ բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցի մարզիկին

130

Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիան հայտնում է, որ հայ բռնցքամարտիկ` 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը բանակայիների աշխարհի առաջնությունում գեղեցիկ հաղթանակ է տոնել ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ։

Մոսկվայում ընթացող մրցաշարում Մաշակարյանը մրցել է Սարկխան Ալիևի հետ և ցուցաբերելով կամային բարձր հատկանիշներ՝ հաղթել 3:2 հաշվով։ Մենամարտից հետո անդրբեջանցին հրաժարվել է ավանդական ձեռքսեղմումից ու գլխիկոր հեռացել ռինգից։

Նախորդ հոդվածըՄՅՈՒ-ն կարող է բաժանվել միանգամից 7 ֆուտբոլիստից
Հաջորդ հոդվածըՊՍԺ-ում հերքել են այն տեղեկությունը, թե Մեսսին տարեկան 30 մլն եվրո է ստանում