‘Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10000 կրակոց ‘

1003

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկայնքով մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Միեւնույն ժամանակ, ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար հանգիստ է:

 

Նախորդ հոդվածը‘Ռոյս. «Այժմ կարևոր չէ, թե ինչպես ենք հասնում հաղթանակի» ‘
Հաջորդ հոդվածը‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում’