‘Հայ եւ ռուս խորհրդարանականները համատեղ հայտարարություն են ընդունել’

1055

Կիրակի Ազգային ժողովում տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ՌԴ Պետդումայի ԱՊՀ եւ եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հարցերով հանձնաժողովների նիստի ժամանակ ընդունվել է համատեղ հայտարարություն:

Դրանում կողմերը մասնավորապես նշել են Մաքսային միություն մտնելու եւ Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը մասնակցելու` Հայաստանի որոշման կարեւորությունը: Խորհրդարանականները նշել են, որ հատուկ պատասխանատվություն են կրում իրենց երկրների քաղաքացիներին Մաքսային միության ընդլայնման նշանակությունը ներկայացնելու հարցում: Այս համատեքստում կարեւորվել է Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին`որպես հետագա ինտեգրացիայի գործուն մեխանիզմ: Ընդգծվել է համատեղ օրենսդրական գործունեության անհրաժեշտությունը` Մաքսային միություն Հայաստանի անդամակցության գործընթացը արագացնելու նպատակով:

Նիստի ժամանակ ընդդիմությունը ներկայացնող պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ Թեւան Պողոսյանը դեմ են արտահայտվել ստորագրվելիք հայտարարությանը: «Ժառանգությունից» Ալեքսանդր Արզումանյանը առաջարկել է հետաձգել հայտարարության ընդունումը` դրանում փոփոխություններ կատարելու նպատակով:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լրացուցիչ քվեակության ժամանակ, սակայն, Արզումանյանը կողմ է քվեարկել նախագծին, տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:

Նախորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանը դատի է տվել իրեն խալաթով դատարան տարած քննիչին’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի ընդդիմությունը Եվրախորհրդարանին խնդրում է ժամանակ տալ մինչև նոյեմբերի 19-ը’