‘
Բրիտանական Dailymail-ն իր ընթերցողներին է ներկայացնում Հենրիխ Մխիթարյանին: Ներկայացնում ենք «5 փաստ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր 26 միլիոնանոց ձեռքբերման՝ Հենրիխ Մխիթարյանի մասին» հատվածը:
- «Մխիթարյանը ծնվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում, բայց մեծացել է Ֆրանսիայում: Հայկական ծագմամբ այլ հայտնի մարդիկ են Շերը, Քիմ Քարդաշյանը և Անդրե Աղասին:
- «Լիվերպուլի» մարզիչ Բրենդան Ռոջերսը 2013-ին փորձում էր ձեռք բերել նրան, սակայն նա «Շախտյորից» տեղափոխվեց «Բորուսիա Դորտմունդ»:
- «Շախտյորում» իր վերջին տարում Մխիթարյանը 28 խաղում 25 գոլ է խփել: Վերջին մրցաշրջանում՝ 18, իսկ Հայաստանի հավաքականի 59 խաղերում՝ 19 գոլ:
- Նրա քույր Մոնիկան, աշխատում է ՈւԵՖԱ-ում՝ որպես մեդիա հետազոտող: Նա նախկինում էլ՝ Միշել Պլատինիի օրոք, նույն կազմակերպությունում էր աշխատում:
- «Դորտմունդի» երկրպագուները, որոնց համար նրա ազգանունը չափազանց բարդ էր արտասանելու համար, նրան կնքել էին «Միկի»: Ոմանք Գերմանիայում նրան բնորոշում էին որպես հայ Զիդան»:
‘