‘Հայ ըմբիշները 7 մեդալ են նվաճել’

712

Դանիայում Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը մասնակցել է \’\’A\’\’ կարգի միջազգային մրցաշարի, որտեղ իր ուժերն է չափել Հունգարիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և տանտերերի հավաքական թիմերի հետ:

Հայ ըմբիշները նվաճել են յոթ մեդալ և թիմային հաշվով հաղթանակ տարել: Առաջին տեղեր են գրավել Սասուն Ղամբարյանը, Արթուր Շահինյանը և Արթուր Ալեքսանյանը (Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր), երկրորդ տեղեր են գրավել Տիգրան Թորոսյանը ու Սարգիս Տոնոյանը, երրորդ՝ Արամ Ջուլֆալակյանն ու Մաքսիմ Մանուկյանը:

Հավաքականի տղաներն արդեն փետրվարի 3-ից կմասնակցեն Երևանում անցկացվող ուսումնամարզական հավաքին, որին հրավիրված են ընդհանուր թվով 24 ըմբիշներ, հայտնում է Սպորտի եւ երիտասարդության նախարարության պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Սարգիս Ղազարյանը՝ Իտալիայում ՀՀ դեսպան’
Հաջորդ հոդվածը‘Ղազախստանում վթարված ինքնաթիռում ազգությամբ հայ է եղել’