‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչները օրերս սահմանախախտի են ձերբակալել եւ հանձնել ուղեկալի հրամանատարական կազմին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչության հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանն ապօրինի հատած և հայ գյուղացիների հայտնաբերած անձը ներկայացել է որպես Աֆղանստանի քաղաքացի, 1988 թ. ծնված Ֆարիդ Սատարա:
Սահմանախախտի ներկայացրած վարկածով նա նպատակադրվել էր հատել Իրանի սահմանը` անցնելու Թուրքիա, հանդիպելու իր ընտանիքին, որը գտնվում է Վան քաղաքում:
‘