‘Հայ խաղաղապահները մասնակցել են բազմազգ զորավարժությանը’

1302

Ս.թ. սեպտեմբերի 4-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռով Հայաստանի Հանրապետություն է վերադարձել հայկական խաղաղապահ ստորաբաժանումը, որը ս.թ. օգոստոսի 16–ից մասնակցում էր ԳԴՀ-ում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ուսումնավարժական կենտրոնում «Կոսովոյի ուժեր» ծրագրի շրջանակներում կազմակերպված բազմազգ զորավարժությանը: Այդ մասին ilur.am-ին հայտնեցին ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից:

Զորավարժությանը մասնակցում էին նաև ԱՄՆ, Բուլղարիայի, Ռումինիայի, Սլովենիայի և Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներ: Զորավարժության նպատակն էր Կոսովոյին նմանեցված պայմաններում իրականացնել մասնակից երկրների զինված ուժերի ստորաբաժանումների կողմից զանգվածային անկարգությունների, ամբոխների կառավարման, պարեկային ծառայության իրականացման, հսկիչ անցագրային կետերի, բնակավայրերի անվտանգության ապահովման վարժանքներ ու բարձրացնել մասնակից երկրների զինված ուժերի խաղաղապահ կարողությունների և փոխգործակցելիության մակարդակը:
Զորավարժությանը որպես դիտորդ մասնակցելու նպատակով ս.թ. օգոստոսի 29-ից 30-ը վերոնշյալ ուսումնավարժական կենտրոնում էր գտնվում ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան պատվիրակությունը:

Նախորդ հոդվածը‘Սկեսրայրը 2 անգամ փորձել է բռնաբարել հարսին’
Հաջորդ հոդվածը‘Հունգարիայի արտգործնախարար. «Սաֆարովի արտահանձնումը բյուրեղային մաքրություն ունի օրինականության տեսանկյունից»’