‘Հայ ծրագրավորողը պատրաստել է նոր խաղ՝ «Շախմատ Լեւոն Արոնյանի հետ»’

1242

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի օլիմպիական հաջողությունները հիմք են ծառայել հայ ծրագրավորողների համար, ոքվեր ստեղծել են նոր խաղ` «Շախմատ Լեւոն Արոնյանի հետ»:

Խաղի հիմքում Լեւոն Արոնյանի պարտիաներից վերցված քայլերն են, որոնք խաղն ավելի են մոտեցնում գրոսմայստերի խաղաոճին: Խաղացողն ինքն է ընտրում, թե որ տարիքի «Արոնյանի» հետ է ցանկանում «մենամարտել»: Ծրագրավորողների խոսքով՝ այն ներկայացնում է 10-31 տարեկան Արոնյանին, խաղի բարդությունը (Level) երկաստիճան է` ըստ Արոնյանի տարիքի, այն  բարձրանում է երկու աստիճանով: Խաղի ժամանակ մասնակիցը հնարավորություն ունի ընտրել ե՛ւ վեց խաղատախտակներից մեկը, ե՛ւ քարերի գույնը` սեւ, սպիտակ:

«Գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ Հայաստանի տղամարդկանց հավաքականը երրորդ անգամ դարձավ շախմատային օլիմպիադայի չեմպիոն: Լեւոնը դեռ տեղյակ չէ այս մասին: Երբ խաղն ամբողջությամբ ավարտեմ, նոր միայն կներկայացնեմ նրա «դատ»-ին»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է խաղի հեղինակ, ծրագրավորող Վահե Ամիրաղյանը:  

Նրա ծրագրում է՝ շարունակել «շախմատային սեանս» խաղը ոլորտի համաշխարհային այլ ներկայացուցիչների «մասնակցությամբ»:

«Շախմատ Լեւոն Արոնյանի հետ» խաղը նախատեսված է iphone-ների եւ Ipad-ների համար: 

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարանի մոտ նստացույց անող ակտիվիստներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել’
Հաջորդ հոդվածը‘Արգելվել է «Ֆոնտեռա» ընկերության արտադրած կաթնամթերքի վաճառքը ‘