‘«Հայ կանանց ճակատ» նախաձեռնությունը կոչ է անում օգնել նստացույց հայտարարած ընտանիքին’

882

Նոյեմբերի 13ին, ժամը 12-ից,  «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամների հետ միասին բոլոր ցանկացողները կարող են լինել Բաղրամյան մետրոյի հարևանությամբ՝ սատարելու փողոցում նստացույց անող ընտանիքին ` ամուսիններին և 4 անչափահաս երեխաներին:

Հիշեցնենք, որ Աշոտ Խուդոյանը, իր անչափահաս երեխաների և կնոջ հետ, նստացույց է անում Բաղրամյան 26-ի դիմաց: Նա, ի նշան բողոքի, կարել է բերանը: Ոստիկանությունը բռնի ուժով հեռացրել է նրան այնտեղից, սակայն կինը և չորս երեխաները այժմ գտնվում են Բաղրամյան մետրոյի հարևանությամբ:
Որպես օգնություն՝ նախաձեռնությունը կոչ է անում բերել նաև ուտելիք և տաք հագուստ: 

Նախորդ հոդվածը‘Քննիչ. Վարդան Պետրոսյանը ներողություն է խնդրել ինձանից’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժիկ Սարգսյանի ինքնազգացողությունը դեռ «դիմադրում է»’